Այս տարբա հունվարի 12-ին հիմնադրված «Կարա-մայնինգն» ՍՊԸ-ն որոշել է ուսումնասիրել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և արևմտյան թևերը՝ պաշարները գնահատելու նպատակով։
«Վայքգոլդ» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակման նախագիծ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հրամանով` դադարեցվել է Սյունիքի մարզի Խդեբանցի ոսկու հանքերևակման տարածքի ընդերքօգտագործման իրավունքը, որը տրամադրվել էր «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ին:
Այսօր Լոռու մարզի 5 hամայնքում`Մարգահովիտում, Վահագնաձորում, Վահագնիում, Դեբեդում և Եղեգնուտում նախնական հանրային լսումներ էին նախատեսված նոր պղնձի և ոսկու հանքավայրի ուսումնասիրություններ սկսելու նպատակով:
Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել: Այդ մասին մեզ պատմեցին Սոթքի հանքավայրի աշխատակիցները:
«Էյթի գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած` Վազաշենի ոսկու-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նախագիծը դրական եզրակացություն է ստացել:
Համաձայն նախագծի՝ Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի պատկան տարածքից երկու տեղամաս։ Ողջ տարածքը զբաղեցնում է 290 հա մակերես, որից առաջինը՝ 124 հա և երկրորդը՝ 166 հա:
Արդեն երրորդ անգամ` Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացվել:
Վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանիքի մասնակցությամբ հիմնադրված «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն մտադիր է Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել